Ցանկացած հայրենասեր իշխանություն պետք է ամեն ինչ անի պատերազմը կանխելու համար.Ղարիբաշվիլի

Ցանկացած հայրենասեր իշխանություն պետք է ամեն ինչ անի պատերազմը կանխելու համար.Ղարիբաշվիլի

Ցանկացած հայրենասեր իշխանություն պետք է ամեն ինչ անի պատերազմը կանխելու համար, և ես կգործեմ այս ոգով, այս պատասխանատվությամբ,- Քոբուլեթում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը խաղաղության, կայունության և զարգացման կարիք ունի։

«Մենք խաղաղություն, կայունություն և զարգացում ենք ուզում, սա է մեր երկրին այսօր պետք, պատերազմ ոչ մեկին պետք չէ, իսկ պատերազմը կանխելու համար ցանկացած հայրենասեր իշխանություն պետք է ամեն ինչ անի, որպեսզի խուսափի ամենամեծ աղետից, փորձությունից, որը պատերազմն է։ Ես գործում եմ այս ոգով, այս պատասխանատվությամբ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։1tv.ge