Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ մինչև 2020 թվականը Վրաստանում պլանավորված է կառուցել ու վերակառուցել մինչև 1000 կիլոմետր ավտոճանապարհ։
Վարչապետի խոսքերով՝ դա ընդգրկված է 4 կետանոց բարեփոխումների պլանում. «Ողջ Վրաստանի մասշտաբներով նախագծվելու է նաև շրջանները կապող տրանսպորտային ցանց։
2020 թվականը ներառյալ պլանավորված է մինչև 1000 կիլոմետր ավտոճանապարհի կառուցում ու վերակառուցում։
Ընդհանուր առմամբ պետք է կառուցվի 550 կիլոմետր ավտոմայրուղի, ինչպես նաև վերանորոգել մինչև 800 կիլոմետր ավտոճանապարհ։ Պլանավորված է նաև կառուցել մինչև 300 կամրջային անցում ու 50 ավտոմոբիլային թունել»։