Նինոծմինդայի կարատեիստները հաղթանակով վերադարձան Հայաստանից

Նինոծմինդայի կարատեիստները հաղթանակով վերադարձան Հայաստանից

Ապրիլի 2 -ին, Երեւան քաղաքում անցկացվեց Armenian Grand Prix «Կյոկուշին» կարատեյի առաջնությունը:

Նինոծմինդայի մարզադպրոցից թվով 4 մասնակիցներ, Վալիկո Պողոսյան – Ջիգրաշեն, Ենոք Բդոյան – Կաթնատու, Արսեն Կյուրեղյան – Գորելովկա, Հայկ Մանուկյան – Նինոծմինդա մարզիչներ՝ Սերգո Քսպոյանի եւ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ մեկնեցին Հայաստան:

Սերգո Քսպոյանը մեզ հետ զրույցում ասա. «Մրցաշարին մասնակցում էին թվով 260 մարզիկներ տարբեր պետություններից՝ Ռուսաստան, Իրան, Իսրայել, Վրաստան եւ Հայաստան: Մենք ներկայացնում էինք Վրաստանը: Վալիկո Պողոսյանը մրցեց 16-17 տարեկան մարզիկների միջեւ եւ գրավեց 3 -րդ հորիզոնականը: Մեզ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Վրաստանի «Կյոկուշին» կարատեի Ֆեդերացիան»:

Մարզիչ Սամվել Դարբինյանի խոսքով՝ տղաները շատ լավ հանդես եկան, իր սաներից Ենոք Բդոյանը 16-17 տարեկան մարզիկների կատեգորիայում գրավեց 1 -ին հորիզոնականը, իսկ Հայկ Մանուկյանը 13 տարեկան մարզիկների միջեւ զբաղեցրեց 2 -րդ տեղը:

Արդյունքում մեր մարզիկները վերադարձան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով: