Թուրքիայում գնաճը հասել է քսան տարվա առավելագույնին` 61 տոկոս

Թուրքիայում գնաճը հասել է քսան տարվա առավելագույնին` 61 տոկոս

Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 61,14 տոկոսի, ինչը վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մարտին նախորդ ամսվա համեմատ գնաճը աճել է 5,46 տոկոսով։

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է տրանսպորտի ոլորտում (+ 99%)։ Զգալիորեն գրեթե 70%-ով թանկացել են նաև պարենային ապրանքները։

Գնաճը նշանակում է սպառողական գների աճ, ապրանքների և ծառայությունների գների բարձրացում և ազգային արժույթի գնողունակության նվազում:

Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայում վերջին շրջանում կտրուկ գնաճի հիմնական պատճառներից մեկը դրամավարկային քաղաքականության մեղմացումն է և Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը մինչև 14%, ինչը պայմանավորված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության հետ։

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման գործընթացը շարունակվելու է, այլ բան սպասել չես կարող։ Որպես մահմեդական՝ ես կշարունակեմ անել այն, ինչ պահանջում են իսլամական ուսմունքները»,- ասել է Էրդողանը։

Հակասելով Էրդողանի ոչ ավանդական տնտեսական տեսլականներին՝ նա պաշտոնանկ արեց Թուրքիայի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Նաջի Ագբալին, ով կոչ էր անում խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ գնաճը զսպելու համար:

Նախագահը աշխատանքից ազատել է նաև երկրի ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանիին, ով նույնպես չէր կիսում իր տեսակետները։