GDS հեռուստաընկերությունը հանդիպում էր կազմակերպել տարածաշրջանային լրագրողների և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջև:
Մասնավորապես փոխվարչապետի հետ հանդիպմանը մասնակցում էին Նինոծմինդայի “Փարվանա” հեռուստաընկերության, АТВ12 Ախալքալաքիի, տարածաշրջանային թերթեր
Sknews-ի,Jnews-ի, Բորժոմիի և Ախալցիխեի ТВ9 հեռուստաընկերությունների լրագրողները:
Հանդիպմանը մասնակցելու հրավեր էր ստացել նաև Ռադիոնորի լրագրող Բորիս Ղարսլյանը, ով Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչությանը հուզող մի շարք հարցեր ուղղեց նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Այդ հարցերը առնչվում էին հողամասերի ոչ ճիշտ բաշխմանը, ջրային ռեսուրսներին, տուրիզմի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև երկաթուղու շինարարությանը, որի աշխատանքներում տեղական բնակչությունը ընդգրկված չէ:
Բիձինա Իվանիշվիլիի կողմից մեր լրագրողի հարցերին տրված պատասխանները կարող եք դիտել մեր տեսանյութում.