
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանական պատվիրակության հետ սկսում է պաշտոնական այցը Հայաստան։
«Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը հանդիպումներ կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Քննարկվելիք հիմնական հարցերն են երկու երկրների հարաբերությունների խորացումը, տարածաշրջանի ամրապնդումը և Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը»,- ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մարիամ Լաշխին։
Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան կտեւի երկու օր։ Պատվիրակության կազմում են ինչպես իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ։