
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Ստամբուլ-Բաթումի, չի կարողացել վայրէջք կատարել Բաթումիի միջազգային օդանավակայանում, Sputnik Georgia-ին հայտնել են օդանավակայանի ղեկավարությունից։
Նրանց տվյալներով՝ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի Տրապիզոն քաղաքում։ Բաթումիի օդանավակայանի չվերթը չընդունելու պատճառը ուժեղ քամին է եղել։
Թե ինչպես են չվերթի ուղեւորները Վրաստան հասնելու, դեռ հայտնի չէ։
Օդանավակայանի վարչակազմի խոսքով՝ որոշումը պետք է կայացնի թուրքական ավիաընկերությունը։