
Այսօր՝ ապրիլի 5-ին, Թբիլիսիի ժամանակով 15:02-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 11 կմ հեռավորության վրա, օջախի 7 կմ խորությամբ 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Նշենք, որ այսօր Սամեբայի մոտակայքում ևս մեկ երկրաշարժ էր արձանագրվել, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել էր 3,1 մագնիտուդ։
Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։