
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով այս հատվածով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը պատշաճ երթևեկել և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։