Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին բացահայտել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների հիմնական նպատակը։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ներկայիս նպատակը Ռուսաստանում դեֆոլտի հասնելն է, նա պատասխանել է, որ իր գործողություններով Վաշինգտոնն Ռուսաստանին ընտրության հնարավորություն է տալիս դեֆոլտի և արտարժույթի պահուստների սպառման միջև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տան պաշտոնյան խոստովանել է, որ չի կարող գնահատել այն ժամկետները, որոնցում կարելի է ակնկալել ԱՄՆ-ի կողմից դրված նպատակների իրականացումը՝ ասելով, որ դա մասամբ կախված կլինի Ռուսաստանի իշխանությունների որոշումից։
Նոր պատժամիջոցներ
Ավելի վաղ Փսակին խոսել է Ռուսաստանի կառավարության անդամների, ֆինանսական հաստատությունների և ձեռնարկությունների դեմ նոր սահմանափակող միջոցներ կիրառելու ԱՄՆ մտադրությունների մասին։ Դրանք կներառեն նաև երկրում նոր ներդրումների արգելք։ Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 6-ից։
Բացի այդ, հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է ԵՄ երկրներին նոր հակառուսական միջոցներ կիրառելու առաջարկով, որոնք կներառեն ածխի, կաուչուկի, քիմիական նյութերի և այլ ապրանքների ներմուծման արգելք։
9 միլիարդ եվրո է կազմում Ռուսաստանից ԵՄ երկրներ ապրանքների տարեկան ներմուծման հանրագումարը։
Բացի այդ, դիտարկվելու է կիսահաղորդիչների, համակարգիչների, հեղուկ բնական գազի (LNG) սարքավորումների և այլ սարքավորումների արտահանման արգելքը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը ներառում է առևտրի, տրանսպորտի, ածխի սահմանափակումներ, ինչպես նաև նոր անձնական պատժամիջոցներ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հավելել է, որ պատժամիջոցների նոր փաթեթի մի մասն է լինելու չորս «առանցքային ռուսական բանկերի», այդ թվում՝ ՎՏԲ-ի հետ ցանկացած գործարքի արգելքը։
Պատժամիջոցների կասկածելի ազդեցությունը
Նպատակները, որոնց հասնելու են Ռուսաստանի դեմ սահմանափակումներ կիրառող երկրները, հասկանալի են, բայց գնալով ավելի են բարձրացվում հարցեր, թե արդյոք դրանց կարելի է հասնել, և արդյոք այդ ազդեցությունը իսկապես կլինի այնպես, ինչպես տեսնում են այս պետությունները։ Օրինակ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ արեւմտյան պատժամիջոցների հիմնական զոհը ոչ թե Ռուսաստանն է, այլ ողջ համաշխարհային տնտեսությունը։
Նաև, ի հեճուկս ամերիկյան իշխանությունների ամպագոռգոռ հայտարարությունների, ԱՄՆ-ը նույնպես կասկածի տակ դրեց դրված նպատակներին հասնելու հնարավորությանը։
Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Նիկոլսը նշել է, որ չնայած Ռուսաստանի դեմ սահմանված մեծ թվով պատժամիջոցներին, նրա տնտեսությունը չի փլուզվել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, կարծես, լավ պատրաստ է վճարել իր բոլոր պարտքային պարտավորությունները ժամանակի ընթացքում, և նոր սահմանափակումները միայն փոքր-ինչ կբարդացնեն այս գործընթացը, բայց ոչ ավելին:
Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի առևտրային քաղաքականության հիմնական ամբիոնի պրոֆեսոր Իբրահիմ Ռամազանովը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման պատճառով աշխարհը պարենային գլոբալ ճգնաժամ է ակնկալում։ Նրա կարծիքով, դա տեղի կունենա տնտեսական կապերի և պարենային հումքի ու պարարտանյութերի լոգիստիկայի խախտումների, դեֆիցիտի աճի և էներգակիրների գների բարձրացման պատճառով։