Մոսկվան դառնալու է նոր «ուժի բևեռ». Սոցիոլոգ

Մոսկվան դառնալու է նոր «ուժի բևեռ». Սոցիոլոգ

Աշխարհակարգը շուտով կփոխվի, և Ռուսաստանը դրանում առաջատար դիրք կունենա, ասում է բուլղարացի սոցիոլոգ Իվո Խրիստովը։

«Խոսքը վերաբերում է մեզ հայտնի կապիտալիզմի վերացմանը։ Հասարակության մասին, որտեղ մարդկանց մտածելակերպը խստորեն վերահսկվում է էլեկտրոնային ցանցերի միջոցով։ Բառացիորեն մեր աչքի առաջ լուծարվում է միջին խավ ասվածը։ Խնդիրն այն է, որ պատմությունն արագանում է»,- ասել է նա։ Խրիստովը հավելել է, որ Մոսկվան դառնալու է նոր «ուժի բևեռ»։

Նա վստահ է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև դաշինքը «միակ բանն է, որը կարող է հավասարակշռել Միացյալ Նահանգներին»։ Բացի այդ, սոցիոլոգը կարծում է, որ Եվրոպան կկորցնի իր դիրքերը։

Միաժամանակ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պայմանավորվել են Չինաստանին կոչ անել «ոչ մի աջակցություն» չտրամադրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետները պայմանավորվել են 2022 թվականի վերջին բարձր մակարդակով նոր հանդիպում անցկացնել Ռուսաստանի հարցով։