Քանի միլիարդ են պահում օտարերկրյա քաղաքացիները եւ ընկերությունները վրացական բանկերում

Քանի միլիարդ  են պահում օտարերկրյա քաղաքացիները եւ ընկերությունները վրացական բանկերում

Վրացական բանկերում պահվում են 37,6 մլրդ լարիի ավանդներ։ Այդ գումարի մեծ մասը՝ 32 մլրդ լարի, կազմում են Վրաստանի ռեզիդենտների, վրացական ընկերությունների և պետության ավանդները։ 5,27 մլրդ ավանդները ոչ ռեզիդենտների համար են, ինչը կազմում է ընդհանուր ավանդների 14%-ը։

Ավելի մանրամասն՝ 2022 թվականի փետրվարի դրությամբ Վրաստանի բանկերում 4,08 մլրդ լարիի ավանդներ ունի 16 270 օտարերկրյա քաղաքացի։ Իսկ 1,19 միլիարդի չափով ավանդներ 102 արտասահմանյան ընկերություններ։

Ոչ ռեզիդենտ ավանդների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ վերջին 5 տարում աճել է 76%-ով կամ 2,27 մլրդ լարիով։

Վրաստանի Բանկում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների մեջ տեղաբաշխված են 1,63 մլրդ լարիի ավանդներ, իսկ TBC բանկում՝ 1,61 մլրդ լարիի ժամկետային ավանդներ։

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են փոխվել ոչ ռեզիդենտների ավանդները այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց պատերազմն Ուկրաինայում, Ազգային բանկը վիճակագրությունը կհրապարակի մի քանի շաբաթից։