Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղում 40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել հարեւանի նկատմամբ բռնության փաստով։ Ապրիլի 5-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը, հայտնում է sknews-ը։
Ինչ վերաբերում է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպին, ապա, ըստ դատախազության, ընտանեկան բռնության մեղադրանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի երիտասարդ։
Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունները հետաքննում են բռնության փաստերը։