Գանձայի մարզիկները Վրաստանի հավաքականի անդամ

Գանձայի մարզիկները Վրաստանի հավաքականի անդամ

2022 թվականի ապրիլի 3-5-ը կայացել են Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնության մրցումները։ Մրցումներն անցկացվել են Խաշուրի քաղաքում։

Մրցումներին մասնակցում էին 250 ըմբիշներ, որոնց թվում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզիկներ։

Վրաստանի առաջնությունում հաջող հանդես եկան Գանձա գյուղի պատանի ազատ ոճային ըմբիշները՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր։ Մինչև 48 կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Ռուբեն Թանգամյանը։ Մինչեւ 51 կգ քաշային կարգում Արշակ Լուլուկյանը զբաղեցրեց 3-րդ տեղը։ Այս մարզիկները դարձել են Վրաստանի հավաքականի անդամ և կմասնակցեն միջազգային մրցաշարերի և հավաքների։

Մարզիկների մարզիչն է Ռուբեն Պողոսյանը։