ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի ընտանիքների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի ընտանիքների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառում Պուտինի չափահաս երեխաների, նախարար Լավրովի կնոջ և նրա դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ», – ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության ամբողջական տեքստում պարզաբանվում է, որ սահմանափակումները «կտրում են նրանց ԱՄՆ ֆինանսական համակարգից և սառեցնում են ԱՄՆ-ում նրանց պատկանող բոլոր ակտիվները»։

Ավելի վաղ Կրեմլը գնահատական ​​է տվել Պուտինի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արևմտյան երկրները հատել են բանականության սահմանը՝ Պուտինի դեմ պատժամիջոցներ կիրառելով։