Սամցխե-Ջավախքում ավելացել է կենսապահովման նպաստ ստացողների թիվը

Սամցխե-Ջավախքում ավելացել է կենսապահովման նպաստ ստացողների թիվը

Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում 652 հազար 96 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 17,5%-ը։

Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ միայն վերջին երեք ամսում պետությունից գումարային օգնություն ստացողների թիվն ավելացել է 8929 մարդով։

Մարտ ամսին օգնություն ստացողների թիվը ըստ տարածաշրջանների բաշխվել է հետևյալ կերպ.
Սամցխե-Ջավախք – 19 635;

Թբիլիսի- 132 979 մարդ;

Իմերեթի- 84 253 անձ;

Քվերմո Քարթլի – 80 089;

Սամեգրելո- Զեմո Սվանեթի – 76 597;

Կախեթի- 66 570;

Շիդա Քարթլի – 58 714;

Գուրիա- 27 922;

Մցխեթա-Մթիանեթի – 18 815;

Ռաճա Լեչխումի և Քմեմո Սվանեթի 14 629;

Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ 2020 թվականի դեկտեմբերին սոցիալական աջակցություն է ստացել 146 619 ընտանիք՝ 524 598 մարդ: 2019 թվականի դեկտեմբերին՝ 119,582 ընտանիք, 427,373 մարդ; 2018 թվականի դեկտեմբերին՝ 127 819 ընտանիք՝ 435 450 մարդ։ tv9news.ge