
Վրաստանում ապրիլի 8-9-ը սպասվում է անձրեւ եւ քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի +17, +22 աստիճան։
Ապրիլի 10-11-ը հանրապետության մեծ մասում կդիտվի ամպամած, բայց տաք եղանակ։
Թբիլիսիում ապրիլի 8-ին անձրև կտեղա։ Ապրիլի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 8-10-ը կլինի +19, +21, 11-ին՝ +23, +25 աստիճան տաքություն։ Ապրիլի 9-ին կլինի քամու ուժգնացում՝ հյուսիս-արևմտյան կողմից։