
Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է։
Նույն հատվածում արգելված է ծանր բեռնատարների և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը պատշաճ երթևեկել և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։