Ճանապարհներին ձյան հալչելու հետ մեկտեղ սկսեցին առաջանալ աղբի թափոններ, որոնք կուտակվել էին ձմռան ընթացքում։ Դատարկ ծխախոտի տուփեր, սննդի փաթեթներ, շշեր ու ծխախոտի մնացորդներ կարելի է տեսնել գրեթե ամենուր ճանապարհներին, որտեղ չկան աղբամաններ։ Անցորդները մեքենայից անմիջապես աղբ են նետում ճանապարհին. Դրա հետ կապված Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը սկսել է փողոցների մաքրումը թափոններից ու կեղտից։
Կոմունալ ծառայության աշխատողի խոսքով՝ այն վայրերում, որտեղ փողոցը ասֆալտապատված է, մաքրվում է աղբնը և ցեխը, իսկ այն վայրերում, որտեղ ասֆալտ չկա, հեռացվում է միայն աղբը։ Հատկապես աղտոտված է կենտրոնական փողոցը, քանի որ ձմռանը մերկասառույցից խուսափելու համար ավազ են շաղ տալիս, որը կուտակվել է այս ամիսներին։
Մեր տարածաշրջանը գրավիչ է զբոսաշրջիկների համար, բայց ճանապարհների եզրերին աղբը վատ տպավորություն է թողնում։ Եվ այս առնչությամբ մեր բնակիչներին խնդրում ենք զգույշ լինել և ոչ մի տեղ աղբ չշպրտել։
Այդ մասին մեզ ավելի մանրամասն կոմունալ աշխատակցի հետ հարցազրույցում։