Որ դեպքում չի կարող դիմորդը ստանալ ուսումնական դրամաշնորհ

Որ դեպքում չի կարող դիմորդը ստանալ ուսումնական դրամաշնորհ

Վրաստանում 2022 թվականի ազգային միասնական քննություններին գրանցվել է ավելի քան 41 000 դիմորդ, որոնցից ամենաբարձր բալեր հավաքած դիմորդները ստանում են ուսումնական դրամաշնորհ՝ ուսման վարձի 100, 70 կամ 50 տոկոսի չափով (1+4 ծրագրով ընդունվողները կարող են ստանալ միայն 100 տոկոսի չափով):

Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունի ուսումնական դրամաշնորհ ստանալու իրավունք։ Բացի այդ, ֆինանսավորումը հասանելի է Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացված շրջաններում օրինական կերպով բնակվող մարդկանց, որոնց վրացական օրենսդրության համաձայն՝ տրվել է անձնական համար: Դրամաշնորհ կարող են ստանալ նաև այն մարդիկ, ովքեր ապրում են Վրաստանում և ունեն չեզոք անձը հաստատող փաստաթուղթ։

Պետական ​​ուսումանական դրամաշնորհ չի տրամադրվում անձին, եթե նա.

օտարերկրյա քաղաքացի է,

եթե ​​դիմորդն ունի երկքաղաքացիություն և ​​քննություններին գրանցվել է որպես օտարերկրյա քաղաքացի,

եթե ​​դիմորդը ձեռք է բերել ուսումը չհավատարմագրված (առանց ակրեդիտացիայի) ծրագրով շարունակելու իրավունք,

եթե ​​դիմորդը, նախորդ տարիներին, ստացել է դրամաշնորհ ակադեմիական կրթական ծրագրի կամ վրացերենի վերապատրաստման ծրագրի համար և արդեն օգտվել է դրանից։

Նշենք, որ խոսքը վերաբերում է վրաց լեզու և գրականություն, օտար լեզու և ընտրովի առարկաներից որևէ մեկը (պատմություն, մաթեմատիկա, քաղաքացիական կրթություն, աշխարհագրություն) հանձնող դիմորդներին: aliq.ge