
Կարեն Գոմցյանը 9 -րդ հաղթանակը բերեց թիմին և դուրս եկավ եզրափակիչ:
Այսօր` ապրիլի 9 -ին, Թբիլիսում «GFC» (Georgian Fighting Championship) առաջնության շրջանակներում մեր հայրենակից (Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղից) Կարեն Գոմցյանը անցկացրեց երկու մենամարտ, Թուրքիան եւ Վրաստանը ներկայացնող մարզիկների հետ: Որտեղ գրանցեց 2 հաղթանակ եւ նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Վաղը տեղի կունենա եզրափակիչ մենամարտը: Նշենք, որ Կարեն Գոմցյանը հանդես է գալիս 61կգ քաշային կարգում։
NOR ռադիոկայանը եւ ամբողջ Ջավախք աշխարհը շնորհավորում է Կարեն Գոմցյանին հաղթանակի առթիվ եւ մաղթում նորանոր հաջողություններ։