ԱՄՆ-ը չի ճանաչում բռնազավթված Ցխինվալիի «նախագահական ընտրությունները». ԱՄՆ-ի դեսպանատուն

ԱՄՆ-ը չի ճանաչում բռնազավթված Ցխինվալիի «նախագահական ընտրությունները». ԱՄՆ-ի դեսպանատուն

ԱՄՆ-ը չի ճանաչում ապրիլի 10-ին Վրաստանի՝ Հարավային Օսիայի տարածաշրջանում անցկացվող այսպես կոչված նախագահական ընտրությունները և դրանց արդյունքները,- այս մասին հաղորդագրություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։

«Մեր դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ հստակ է՝ այդ շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են։ Դա չեն փոխի՝ ո՛չ «ընտրությունները», ո՛չ էլ ապրիոր անօրինական «հանրաքվեն», որը կոչ է անում Հարավային Օսիային միանալ Ռուսաստանին։ Ըստ այդմ, մենք ընդգծում ենք մեր ուժեղ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Այժմ, երբ Ռուսաստանը դաժան, չհրահրված և անարդար պատերազմ է մղում Ուկրաինայում և միտումնավոր հարձակվում է ուկրաինացի ժողովրդի և քաղաքների վրա, առավել կարևոր է պահպանել միջազգային անվտանգության հիմքում ընկած այս հիմնարար սկզբունքները:

Ուստի մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և Վրաստանի օկուպացիան, կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Դրանց թվում են ռուսական ուժերի դուրսբերումը նախահակամարտային դիրքեր, Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման վերացումը և այդ շրջաններում մարդասիրական օգնության ազատ տեղաշարժի ապահովումը», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։