Վրաստանը պլանշետներ կարտադրի

Վրաստանը պլանշետներ կարտադրի

Վրացական AG Microelectronics գործարանը ընդլայնում է իր արտադրանքի տեսականին: Ձեռնարկության մասնագետները Android-ի բազայի հիման վրա մշակում են պլանշետներ, որոնք կթողարկվեն 2017 թվականի երկրորդ կեսին: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է AG Telekom ընկերության տնօրեն Միխայիլ Գլոնտին:

Նրա խոսքով՝ այդ պլանշետները դեռ մշակման փուլում են, և դրանց մասին չէր ցանկանա նախապես հայտնել մանրամասներ. «Դրանք անպայմանորեն կլինեն, թեև ոչ 2-3 ամսվա ընթացքում: Դրանք կլինեն հաջորդ տարի՝ տարվա երկրորդ կեսին»:

Հաղորդվում է, որ AG Microelectronics էլեկտրոնային ապրանքների արտադրության գործարանը գտնվում է Ռուսթավիում:

www.1in.am



Opinion, pooling and voting