
Ապրիլի 12-13-ին Վրաստանում սպասվում են ցուրտ և խոնավ օդային զանգվածներ, օդի ջերմաստիճանի էական անկում, տեղումներ, լեռներում ձյուն, տեղ-տեղ ուժեղ, բարձրադիր գոտիներում հնարավոր է բուք և մառախուղ, ծովում 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ։ Ժամանակ առ ժամանակ արևմուտքից կփչի ուժեղ քամի։
Սպասվող հորդառատ անձրևները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը։ Լեռնային շրջաններում կդիտվի ձնահոսքի և սողանքների ակտիվացում։