
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, նախնական տվյալներով, առաջատար է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ քվեաթերթիկների 95%-ը մշակվելուց հետո հավաքելով ձայների 27,41%-ը։ Այս մասին երկուշաբթի գիշերը հայտնում է հանրապետության ՆԳՆ ֊ի կայքը։
Երկրորդ տեղում Ազգային հանրահավաքի թեկնածու Մարին Լը Պենն է, ով հավաքում է ձայների 24,03%-ը։
Ապրիլի 10-ին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, նախնական տվյալներով՝ մասնակցությունը կազմել է մոտ 75 տոկոս։ Բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում էր 12 թեկնածու։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։ Մակրոնը կարող է հաղթել այն, ըստ հարցումների՝ առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո։