Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 11-ից բժիշկներից «դեղատոմսերի բարեփոխման» շրջանակներում կպահանջվի դեղեր նշանակել միայն գեներիկ անվանմամբ։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ դեղատներն իրենք պարտավոր կլինեն գեներիկ դեղատոմսով հաճախորդներին առաջարկել ամենաէժան երեք այլընտրանքները, որոնցից քաղաքացին ինքը կորոշի, թե որ արտադրողը և որ դեղամիջոցը գնել։ Փոփոխությունը կազդի երկրորդ խմբի դեղամիջոցների վրա։
Գործողությունների ծրագիրը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից՝ հաշվի առնելով մրցակցային գործակալության առաջարկությունները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքները՝ տեղական և արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ և հաշվի առնելով միջազգային փորձը։
Ապրիլի 11-ից փոփոխություններ կկատարվեն նաեւ հոգեմետ դեղերի նշանակման կանոններում։ «Ձև N2 դեղատոմսը այլևս չի տրվելու նյութական ձևով (թղթի վրա) և այն կտրամադրվի միայն էլեկտրոնային տարբերակով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։