Վրաստանում երկրորդ ռազմաճակատ չի լինելու

Վրաստանում երկրորդ ռազմաճակատ չի լինելու

Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք, չնայած նրան, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատերազմ: Ուստի մենք պետք է պահպանենք խաղաղություն, կայունություն և նպաստենք զարգացմանը,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, և իշխանությունը շարունակելու է պաշտպանել պետությանն ու քաղաքացիներին։

«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինելու, մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և մեր պետությանը»,- ասել է վարչապետը։1tv.ge