Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի նախագծի շնորհանդես Նինոծմինդայում

Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի նախագծի շնորհանդես Նինոծմինդայում

Ապրիլի 11-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ հանդիպում սակրեբուլոյի պատգամավորների և քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Սամցխե-Ջավախքի Մեդիա Կենտրոնը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարունակվում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Կենտրոնի նախագիծը, որի նպատակն է բնակչությանը ներգրավել տեղական ինքնակառավարման որոշումների կայացման գործընթացում։

Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի տնօրեն Մարինա Կուպատաձեի խոսքով, այսօր տեղի իշխանությունների հետ տեղի կունենա նախագծի շնորհանդեսը, որտեղ կքննարկենք այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն ծրագրի շրջանակներում: «Մենք հիմնականում աշխատում ենք կանանց, երեխաների, տարեցների թեմաներով։ Այս ոլորտում խնդիրներ հայտնաբերելուց հետո կփորձենք այս ամենը ներառել քաղաքապետարանի բյուջեում։ Մենք ստեղծել ենք քաղաքացիական ներգրավվածության խումբ, որտեղ ներգրավված են վերը նշված խմբերը։ Ծրագրի շրջանակներում կանցկացվեն քննարկումներ, հանդիպումներ բնակչության հետ»։

Այս նախագիծը նպաստում է քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կօգնի երիտասարդներին ինտեգրվել հասարակական-քաղաքական կյանքին:

Ինչպես հավելեց Մարինա Կուպատաձեն, անցյալ տարի Նինոծմինդայի բնակիչների շրջանում հարցում է անցկացվել աշխատանքի բացակայության, հանգստի վայրերի (հրապարակներ, այգիներ, մարզահրապարակներ), երիտասարդական գաղափարների ֆինանսավորման, գյուղմթերքների վաճառքի, անտեղյակության մասին:

Այս մասին մեզ մանրամասնեց Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի տնօրեն Մարինա Կուպատաձեն։

Radio NOR · Презентация проекта Медиа Центра Самцхе-Джавахетии в Ниноцминде
https://live.staticflickr.com/65535/51997037988_f8330cdbe2_c.jpg
https://live.staticflickr.com/65535/51995974397_3228250fe8_c.jpg