Ապրիլի 10 -ին Թբիլիսիում տեղի ունեցավ փառատոն, որտեղ իրենց մասնակցությունը ունեցան Նինոծմինդայի երաժշտական դպրոցի մասնաճյուղի Սաթխա գյուղի դհոլի անսամբլը:
Դհոլի ուսուցիչ Արգամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ փառատոն, ընդհանուր մասնակցեցին թվով 17 երեխաներ, որտեղ թվով 14 երեխաներ Սաթխայից էին իսկ մնացած 3 -ը երաժշտական դպրոցի աշակերտներն էին: Մեր երեխաները գրավեցին 1 -ին հորիզոնականը եւ պարգեւտրվեցին մեդալներով ու պատվոգրերով: Ինչ – ինչ պատճառներով ես երկրից բացակայում եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Արտյոմ Անտոնյանին, վարպետ Սարիբեկ Ղարսլյանին ձեռք մեկնելու եւ աջակցելու համար»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.