Նինոծմինդա քաղաքի բնակիչները դժգոհում են, որ մի քանի օր է ծորակներից կեղտոտ ու պղտոր ջուր է հոսում։
«Ջուրը պղտոր է, կեղտոտ, հնարավոր չէ խմել։ Մենք օգտագործում ենք կեղտոտ ջուր՝ նստվածքով։ Խմելու ջուր ունենք, բայց ստիպված ենք ջուր գնել։ Այս խնդրին լուծում է պետք»,– ասում են բնակիչները։
NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի բաժին, որտեղից ասացին, որ այս սեզոնին ջրի պղտորությունն ու աղտոտվածությունը կապված են գարնան գալուստի եւ լեռներում ձյան հալչելու հետ։ Ջուրը պարբերաբար քլորացվում է։ Թափանցիկությունը ստուգելու համար մենք անընդհատ ջուր ենք ուղարկում Ախալցխա՝ անալիզներ կատարելու։ Բոլոր մունիցիպալիտետներում այս սեզոնին ջուրը նույնն է: Ջրի մեջ մանրէներ չկան, բայց այն կեղտոտ է, ուստի բնակիչներին խնդրում ենք մի քանի օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։ Հինգ օրվա ընթացքում ամբողջ խնդիրը կկարգավորվի։