Եղանակային վատ պայմանները վնաս են հասցրել Կախեթիի շրջանի մի շարք հատվածներում՝ արմատախիլ անելով ծառեր:
Կղվարելիում, Ճավճավաձե փողոցում, արմատախիլ եղած ծառը խանութ եւ բնակելի մի տուն է վնասել։ Բնական աղետից տուժողների մասին չի հաղորդվում: Ուժգին քամին Գուրջաանիում՝ Ապրիլի 9-ին բնակելի շենքի տանիք է պոկել: Պոկված տանիքի մի մասը շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է ընկել: Իրավիճակը կառավարելու նպատակով տեղում աշխատում են հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցները: Շենքը ժամանակավորապես ծածկվել է վրանով: Քամու հետեւանքով, որոշ շրջաններում շարքից դուրս են եկել նաեւ էլեկտրալարեր:
www.aliq.ge