Վրաստանում հրուշակեղենային արտադրանքը թանկանում է

Վրաստանում հրուշակեղենային արտադրանքը թանկանում է

Համավարակից հետո, իսկ հետո նաև Ուկրաինայում պատերազմի հետևանքով Վրաստանում հրուշակեղենի գները բարձրացել են։

Վրացական «Սանդոմի» արտադրողի վաճառքի մենեջեր Սաբա Մամալաձեի խոսքով, դա պայմանավորված է հումքի գնի բարձրացմամբ և լոգիստիկայի արժեքի թանկացմամբ՝ սրանք համաշխարհային մակարդակի երևույթներ են և անխուսափելիորեն ազդում են այդ թվում նաև Վրաստանի վրա։

«Հումքը շատ մեծ խնդիր է, քանի որ շուկաներում ստեղծվել է շատ անկայուն վիճակ և ցանկացած պահի այն կարող են փոխվել: Մենք տրամադրված ենք, որ թույլ չտանք շուկայում պակասորդի առաջացում, և այսօր մեզ հաջողվում է որոշակի մակարդակի վրա պահպանել կայունությունը։ Բայց եթե հումքը շարունակի թանկանալ, ապա դա անխուսափելիորեն կանդրադառնա նաև մեր արտադրության վրա»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով, հրուշակեղենի ոլորտում արտադրանքի արժեքը հիմնականում կախված է երեք հիմնական բաղադրիչների գներից՝ շաքարավազի, կարագի, ալյուրի։

«Դրանք բոլորը թանկացել են, և միտումը սկսվել է համավարակի շրջանում և շարունակվում է հիմա էլ։ Ապրիլի 1-ից մեր արտադրանքը թանկացել է 10-15%-ով, և սա առաջին թանկացումը չէ՝ 2020 թվականից ի վեր մենք ստիպված ենք եղել 3 անգամ վերանայել գները»,- հայտարարել է Սաբա Մամալաձեն։

Վերջինիս խոսքով, մեծ խնդիրներ ստեղծեց պատերազմն Ուկրաինայում, քանի որ այս երկրից հումքի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է, Ռուսաստանից մատակարարումները շարունակվում են, բայց լոգիստիկան շատ բարդ է: Արդյունքում, այս ամենն արտահայտվում է գնի վրա։jnews.ge