ԵԱՀԿ նախընտրական դիտորդական առաքելության ներկայացուցիչները Վրաստանում են

ԵԱՀԿ նախընտրական դիտորդական առաքելության ներկայացուցիչները Վրաստանում են

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին հույս է հայտնել, որ Միացյալ նահագներում, ուր նոյեմբերի 8-ին նախագահական ընտրություններ են սպասվում, նախընտրական քարոզարշավը կընթանա նույքան լավ, որքան Վրաստանում:

Դեսպանի խոսքը վրացերեն թարգմանել է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Գնահատելով Վրաստանում նախընտրական գործընթացները, Կելլին երկրում ընտրական միջավայրը օրինակելի է որակել: «Կարծում եմ՝ յուրաքանչյուրն է գիտակցում, թե որքան կարևոր են ընտրութունները: Վրաց ժողովուրդը պետք է իր կամքն արտահայտելու հնարավորություն ունենա: Կարող եմ ասել, որ քարոզարշավը կենտրոնացած է կոնկրետ հարցերի վրա: Որոշ միջադեպեր ևս գրանցվել են, որոնց հետ կապված մենք արդեն կառավարությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»:

Խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատաով Վրաստանի կառավարությունը հրավիրել է միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ-ի, Ազգային ժողովրդավարական ինտիտուտի, Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչներին: Բացի այդ հրավիրված են դիտորդներ 80 երկրներից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցության իրավուն է ստացել 19 կուսակցություն և 6 դաշինք։

Ի դեպ, նախօրեին Վրաստան են ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Այցի շրջանակներում հանդիումներ են նախատեսված մի շարք քաղաքական ուժերի՝ այդ թվում «Պետությունը ժողովրդի համար», «Ազատ դեմոկրատներ», «Միացյալ Վրաստան», «Դեմոկրատական շարժում», «Հանրապետական», «Միացյալ ազգային շարժում» և «Վրացական երազանք» կուսակցությունների առաջնորդների հետ: Սեպտեմբերի 23-ին պատվիրակությունը կհանդիպի նախագահ Մարգվելաշվիլիի, ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի հետ:

www.aliq.ge



Opinion, pooling and voting