Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ պլանի: Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի»,- ասել է նա իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Ամուրի մարզում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայանում տեղի ունեցած բանակցություններից հետո։
Պուտինն ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության խնդիրը դրված բոլոր նպատակներին հասնելն է՝ նվազագույնի հասցնելով կորուստները։ Ըստ ՌԴ նախագահի՝ Ուկրաինայի մի շարք շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները կապված էին ուկրաինական ուժերին իրար կապելու անհրաժեշտության հետ՝ Դոնբասում ակտիվ գործողություններ իրականացնելու համար։
Նա հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում և արտերկրում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ քննարկումներին։ Պուտինը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքի համար նպատակների հասնելու միջոց է, որոնք ոչ մի կապ չունեն ուկրաինացի ժողովրդի շահերի հետ։
Պուտինը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ուկրաինայի հատուկ գործողության մեջ ներգրավված ռուս զինվորականներին և ընդգծել, որ նրանք պաշտպանում են Ռուսաստանը։