
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, խոսելով գազի սակագնի բարձրացման մասին, Ուկրաինայում շարունակվող պատերազմը որակել է որպես ցեղասպանություն։
«Ձեր ընտանիքի բյուջեն, վառելիքի բաքը լցնելու ձեր կարողությունը չպետք է կախված լինի նրանից, թե բռնապետը պատերազմ կհայտարարի, թե ցեղասպանություն կկատարի մեզանից հեռու», – հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը, դիմելով ամերիկացիներին:
Ջո Բայդենի խոսքով, Պուտինի կողմից գների բարձրացման կապակցությամբ, նա կհրամայի նավթի թույլատրելի ռազմավարական պաշարներից օգտագործել օրական մեկ միլիոն բարել: