
Վրաստանի Առողջապահության նախարարությանը կից մասնագիտական զարգացման խորհուրդը մասնագիտական պատասխանատվության է հրավիրել 14 բժիշկների, ասվում է նախարարության մամուլի հաղորդագրությունում։
Նիստում նախարարությունը քննարկել է Բժշկական և դեղագործական ոլորտը կարգավորող գործակալության կողմից ուսումնասիրված յոթ հարց և քննարկել 19 բժիշկների մասնագիտական պատասխանատվության հարցը։
Խորհրդի որոշմամբ պետական վկայականը կասեցվել է յոթ բժշկի, որոնցից չորսը վեց ամսով, երեքը՝ մեկ ամսով։ Բժիշկներին հանձնարարվել է նաև մասնագիտական վերականգնողական կուրս անցնել։ Եվս յոթ բժիշկ ստացել է գրավոր նախազգուշացում։
Մասնագիտական զարգացման խորհուրդը զբաղվում է բժիշկների մասնագիտական գործունեության մանրակրկիտ և մանրամասն ուսումնասիրությամբ։ Խորհուրդը դիտարկում է հիվանդների բուժօգնության որակը, բուժանձնակազմի հնարավոր սխալները, հիվանդների նկատմամբ բժիշկների անբարեխիղճ և ոչ բարոյական վարքագծի դեպքերը։