Համաներում. Ովքեր ազատ կարձակվեն բանտից

Համաներում. Ովքեր ազատ կարձակվեն  բանտից

Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ վերջնական ընթերցմամբ հաստատել է «Համաներման մասին» օրենքը, որը կվերաբերի կորոնավիրուսային համավարակի ընթացքում տեսակցությունից զրկված բանտարկյալներին և մինչև 2004 թվականի հունվարի 1-ը հանցագործություն կատարած անձանց։

Օրինագծին կողմ է քվեարկել 87 պատգամավոր։

Համաներումն ուժի մեջ կմտնի օրինագիծը Վրաստանի նախագահի կողմից ստորագրվելուց և matsne.gov.ge կայքում հրապարակումից հետո։

Օրինագծի համաձայն՝ մինչև 2004 թվականի հունվարի 1-ը կատարված հանցագործությունների համար դատապարտված անձինք ազատ կարձակվեն։

Միևնույն ժամանակ, ազատ արձակումը չի վերաբերի անժամկետ դատապարտվածներին, ինչպես նաև սպանության, անմարդկային վերաբերմունքի, ահաբեկչության, պաշտոնեական և սեռական հանցագործությունների, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների համար մեղավորներին։

Ինչ վերաբերում է 2020 թվականի մարտի 5-ից մայիսի 25-ը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կալանքի տակ գտնվող մեղադրյալներին և դատապարտյալներին, ապա նրանց կփոխհատուցվեն կարանտինի պատճառով վրիպած տեսակցությունները։

Նման բանտարկյալների համար պատիժը կրելու ժամկետը կվերահաշվարկվի՝ հաշվի առնելով խափանման միջոցը ըստ սխեմայի՝ չորս օր նախնական կալանքը հավասար է հինգ օրվա ազատազրկման։ Վրաստանում նախնական կալանքի ժամկետը հաշվարկվում է բանտային պատիժը կրելիս։