
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայելային պատժամիջոցներ է սահմանում ամերիկացի քաղաքական գործիչների դեմ. «Սեւ ցուցակում» ընդգրկված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 398 անդամ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ի պատասխան մարտի 24-ին Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի 328 պատգամավորների դեմ հակառուսական պատժամիջոցների հերթական ալիքին, հայելային պատժամիջոցներ են մտցվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 398 անդամների նկատմամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Հստակեցվում է, որ ստոպ ցուցակում ընդգրկվելու են Կոնգրեսի ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները։
Նշվում է, որ մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել ԱՄՆ այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ հակաքայլեր կկիրառվեն։ Բացի այդ, լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն։