Ինքնասիրահարվածներին նաև անվանում են նարցիսիստներ: Ո՞վքեր են նրանք, ինչո՞վ են վտանգավոր և ինչպե՞ս ճանաչել նարցիսիստին:
Հոգեբան Ռոնիա Ֆրեյզերը նկարագրում է նարցիսիստին որպես մեկը, ով հավանաբար կշշմեցնի ձեզ ռոմանտիկ ժեստերով, մինչ ձեր նկատմամաբ հոգեբանական ճնշման սեփական մեթոդները կիրառելը: «Հիմնական ցուցիչներից մեկը «մեծ ինքնասիրության զգացումն է» և սեփական անձի կարևորությունը, համոզմունքը, որ նա առանձնահատուկ է»:
Բայց կարող են լինել նաև թաքնված նարցիսիզմի նշաններ: Ահա դրանիցից մի քանիսը:
1. Նրանք անտեսում են ուրիշների զգացմունքները
Եթե դուք իսկապես ազնիվ եք ինքներդ ձեզ հետ, ապա կփորձեք պատասխանել այս հարցերին՝ իսկապե՞ս հետաքրքրում են այլ մարդկանց հոգսերն ու մտահոգությունները: Հոգեբան Ռոնիա Ֆրեյզերն ասում է, որ եթե գտնում եք, որ ժամանակ կամ համբերություն չունեք ինչ-որ մեկի հոգսերը լուծելու կամ անգամ լսելու համար, ապա հնարավոր է՝ ունեք նարցիսական հակումներ:
Նարցիսիստները սովորաբար անհարմար են զգում, երբ ուրիշները ցույց են տալիս իրենց զգացմունքները և, ամենայն հավանականությամբ, կհեռանան կամ ուշադրությունը կշեղեն իրենց վրա:
2.Նրանք նսեմացնում են ուրիշներին, որպեսզի ավելի լավ զգան
Նարցիսիստները բավարարվածություն են զգում, երբ նվաստացնում են ուրիշներին: Հոգեբանն ասում է. «Եթե դուք երբեմն վտանգված, նսեմացած եք ձեզ զգում ուրրիշների ասածներից կամ արարքներից, գուցե ի պատասխան նույնպիսի վարքագի՞ծ դրսևորեք նրանց նկատմամբ կամ օգտագործեք ձեր գիտելիքները նրանց դե՞մ »:
3.Նարցիսիստները օգտագործում են սեփական խնդիրները, որպեսզի ուրիշները խղճան իրենց
Ռոնիա Ֆրեյզերն ասում է, որ նարցիսիստները հակված են իրենց խնդիրները ուրիշների վզին փաթաթել: Իրենց լացակումած պատմությունները հաճախ օգտագործում են ուշադրության ու խղճահարության կենտրոում հայտնվելու համար: Դա նշանակում է, որ նարցիսիստները պատասխանատվություն չեն կրում իրենց համար, և մասնագետի համոզմամբ՝ «նրանք չեն փոխվի, քանի որ «միայն խոսում են, ոչ մի գործողություն»:
4 Նարցիսիտները նախանձում են
Եթե անընդհատ նախանձում եք այլոց ձեռքբերումներին, արտաքինին, ընտանիքին և ունեցվածքին կամ համեմատում ձեզ այլ մարդկանց հետ ,դա ևս հոգեբանի համոզմամբ, նարցիսիզմի ցուցիչ է:
5 Նրանք լավ գործեր անում են միայն գովասանքի համար
Եթե բարեգործության մասին մտածում եք միայն այն պայմանով ,որ այդ մասին կիմանան բոլորը, ապա դա ,հոգեբանի համոզմամբ, սխալ մտածելակերպի հետևանք է: Եթե բարի գործերի համար ակնկալում եք լայքեր և հավանումներ օնլայն հարթակում, ապա ամենայն հավանականությամբ, իսկապես հետաքրրված չեք բարեգործությամբ, այլ մտահոգվում եք սեփական անձի գովասանքի ու փառաբանման մասին, դա արդեն նարցիսիզմի հաստատ նշան է,համոզված է հոգեբանը: