Ո՞ր դեղերը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի

Ո՞ր դեղերը հնարավոր կլինի գնել առանց դեղատոմսի

Վրաստանի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ոչ բոլոր դեղերի համար անհրաժեշտ կլինի դեղատոմս։ Հակաառիթմիկ, հակասպազմոդիկ, հակահիպերտոնիկ, հակաալերգիկ, անաֆիլակտիկ, միզամուղ, հակադիաբետիկ, հիպոգլիկեմիկ, բրոնխիալ ասթմա և անգինա պեկտորիս դեղամիջոցներն անհրաժեշտության դեպքում հասանելի են առանց դեղատոմսի։

Կապտոպրիլ, Դեքսամետազոն, Էպինեֆրին, Ֆուրոսեմիդ, Գլյուկոզա, Ինսուլին, Սալբուտամոլ, Նիֆեդիպին, Ամիոկորդին, Ատրոպին, Դիֆենհիդրամին, Գլիբենկլամիդ, Մետֆորմին, Մետոպրոլոլ, Պրեդնիզոլոն և Մեդիտակլոն դեղամիջոցները ևս կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։

Հիշեցնենք, որ դեղատոմսով տրվում են երկրորդ խմբի դեղամիջոցները, որոնց դեղատոմսը մարտի 1-ից այլևս թղթի վրա չի տրվելու, այլ միայն էլեկտրոնային տարբերակով։

Երրորդ խմբի դեղերը նշանակվում են առանց դեղատոմսի։ Նմանատիպ դեղամիջոցներ են՝ ցավազրկող, ջերմիջեցնող, մրսածության ժամանակ օգտագործվող, ստամոքս-աղիքային տրակտի դեղամիջոցներ և այլն։ aliq.ge