Ուկրաինայում զոհված երկու վրացի մարտիկների դիերը հայրենիք են տեղափոխխվել

Ուկրաինայում զոհված երկու վրացի մարտիկների դիերը հայրենիք են տեղափոխխվել

Ուկրաինայում զոհված երկու վրացի մարտիկ Դավիթ Մենաբդիշվիլիի և Նիկա Շանավայի դիերը տեղափոխվել են հայրենիք։

Քաղաքացիները հավաքվել էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված մարտիկներին։ Տեղում են եղել զոհվածների ընտանիքի անդամներն ու հարազատները։ Քաղաքացիները մահացածների տեղափոխմանը դիմավորել են մոմերով, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով։ Դավիթ Մենաբդիշվիլին և Նիկա Շանավան օդանավակայանից դուրս են բերվել Վրաստանի և Ուկրաինայի օրհներգերի ներքո։

Վրացի մարտիկներ Նիկա Շանավան և Դավիթ Մենաբդիշվիլին զոհվել են ապրիլի 9-ին՝ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ։

Ուկրաինայում մինչ այժմ վեց վրացի մարտիկ է զոհվել։ Գիա Բերիաշվիլիի և Դավիթ Ռատիանիի դիերը հայրենիք են տեղափոխվել մարտի 24-ին։ Նրանք զոհվել են մարտի 18-ին՝ Կիևի մոտ՝ Իրպեն շրջանում, Կիևի վրա ռուսների հարձակումը հետ մղելիս։

Ինչ վերաբերում է մարտի 19-ին Մարիուպոլում զոհված ևս մեկ զոհված վրացի մարտիկի՝ Բախվա Չիքոբավայի տեղափոխմանը, տեղում տիրող ծանր իրավիճակի պատճառով նրա տեղափոխումը դեռ չի հաջողվել։