Ապրիլի 12 -ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի երգի եւ պարի համույթները տնօրեն՝ Գայ Ղարսլյանի ղեկավարությամբ մեկնեցին Ախալցիխե մասնակցելու կայանալիք մրցույթ փառատոնի առաջին փուլին:
Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ախալցիխեյում տեղի ունեցավ մրցույթ փառատոնի 1 -ին փուլը որը կազմված է 3 փուլից: Մենք մրցույթին ներկայացրեցինք 2 պար, 2 երգ եւ երաժիշտների խումբը: Ասեմ որ պայմանը ժուրիների այսպիսին էր թե երգերը եւ թե պարերը կենդանի երժշտություն եւ կենդանի ձայն պետք է լիներ: Մենք լավ ելույթ ունեցանք սպասում ենք ժյուրիի տվյալներին որ տեսնենք թե քանի համարով ենք ներկայանալու 2 -րդ փուլին: Եթե ամեն ինչ լավ ընթանա ապա արդեն վերջին 3 -րդ փուլը տեղի կունենա Թբիլիսիում»:
Նշենք, որ փառատոնին մասնակցել են Փարվանա համույթը պարուսույց Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ, երգչուհի Հայաստան Իսպիրյանը եւ երաժիշտներ Սարիբեկ Ղարսլյանը, Շահեն Աղջոյանը ու Սամվել Մալխասյանը:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.