Նինոծմինդա քաղաքում ապրիլի 15-ին գիշերը Էրզրումի փողոցում բեռնատարը բախվել է գազատարին.
Նինոծմինդա քաղաքում գազամատակարարումը դադարեցվել է՝ գազատարի վթարը վերացնելու նպատակով։ Վթարի պատճառով գազատարի ճնշումն իջել է, ինչից էլ գազի պակաս է առաջացել շրջանի երեք գյուղերում։
Վթարի վայրում են գտնվել SJGC-ի աշխատակիցները։ Տեղեկացանք, որ բեռնատարը բախվել է կենտրոնական գծի գազատարին. Հավանաբար հինգ-վեց ժամից գազամատակարարումը կվերականգնվի։
Բնակիչների խոսքով՝ վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը մեկին։ Գազատարի կենտրոնական գիծը վթարված է. Վթարի հետևանքով վնասվել են նաև անասնագոմի տանիքը և ճանապարհի եզրին կայանված ավտոմեքենայի լուսարձակները։