Բելառուսցի շաքար արտադրողները կբարձրացնեն բացթողման գինը, որը պահպանվել Է 2016 թվականից: Այդ մասին, հաղորդել Է «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական կոնցեռնը:
«Բացթողման գնի ներկայիս փոփոխությունը կանխիչ միջոց Է՝ հաշվի առնելով շուկայի ստեղծված կոնյունտուրան: Ռուսաստանի Դաշնության հետ կրկնակի գնային տարբերության ֆոնին փորձագետները կանխատեսում են Բելառուսի սահմաններից շաքարի մեծաքանակ արտահանման հնարավորություն»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
«Կոնցեռնի հիմնական խնդիրը սննդամթերքով ապահովումն Է, առաջին հերթին՝ ներքին շուկան: Այսօր մենք նշում ենք շաքարի պահանջարկի զգալի աճ. եթե 2021 թվականի հունվար-մարտին բնակչության մեկ շնչին վաճառվել Է ամսական 1,1,5 տուփ շաքար, ապա այս տարվա մարտին մեկ մարդու համար խանութի դարակներից տարվել Է արդեն մոտավորապես 3 կիլոգրամ շաքար: Եվ դա մենք վերցնում ենք ոչ միայն չափահաս բնակչության, այլեւ ամենավաղ տարիքի երեխաների հաշվով»,-նշել Է կոնցեռնի նախագահ Օլեգ Ժիդկովը:
«Հասկանալի Է, որ մեկ հոգին չի կարող այդ ծավալների շաքար օգտագործել: Ուստի այսօր մենք ստիպված են միջոցներ ձեռնարկել ներքին շուկայի պաշտպանության համար եւ ապրանքի բացթողման արժեքը բարձրացնել 1 կիլոգրամի դիմաց՝ 60 կոպեկով»,-ասել Է նա: Բելառուսում աշխատում Է շաքարի չորս ձեռնարկություն՝ Սկիդելի շաքարի կոմբինատը, Սլուցկիի շաքարառաֆինադի կոմբինատը, Գորոդեյի շաքարի կոմբինատը, Ժաբինկովսկիի շաքարի գործարանը: Միագումար օրական արտադրությունը կազմում Է մոտավորապես 4,8 հազար տոննա, հաղորդել Է «ԻՆտերֆաքս»-ը: 1in.am