
Առաջին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով եւ մասնակցելու են հարեւան դաշնակից երկրների ու գործընկեր պետությունների հետ զորավարժություններին: Այդ մասին, հաղորդել Է ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալը:
«Բալթիկ ծով Է մտել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման SNMG1 մշտական ծովային խմբի նավերի մի մասը: Մյուս նավերն ուրբաթ օրը կգան Տալլինի նավահանգստի հին կրուիզային տերմինալ: Առաջնահերթ խնդիրն Է՝ ցույց տալ Բալթիկ ծովի տարածաշրջանում դաշնակիցների ներկայությունը եւ համատեղ զորավարժություններ անցկացնել Էստոնիայի ռազմածովային նավատորմի հետ»,-հետեւում Է պորտալի հաղորդագրությունից: 1in.am