Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ Թբիլիսի օդանավակայանում և Նինոծմինդայի մաքսակետում կանխվել է օրենքի խախտման 5 դեպք։ Մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների ուղեբեռերի զննության արդյունքում մաքսավորները հայտնաբերել են 27130,41 լարիի չհայտարարագրված բջջային հեռախոսներ։
Այս փաստի կապակցությամբ գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։
Օրենքի խախտման այլ փաստերի առնչությամբ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրինախախտ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է սանկցիա՝ 11464,09 լարի ընդհանուր գումարի չափով։