Սեպտեմբերի 22-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 ընտրատեղամասում ընտրողների համար անցկացվեց իմիտացիոն ընտրական գործընթաց:
Առաջին անգամ են նմանատիպ թրենինգներ անցկացվում, որոնց նպատակը ընտրողներին իրազեկելն է, թե ինչպես պետք է քվեարկել ընտրությունների օրը, ինչքան ժամանակ պետք է մնալ ընտրատեղամասում: Թրենինգը կազմակերպել էր Ընտրական համակարգի և բարեփոխումների զարգացման կրթական կենտրոնը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ:
Մանրամասների մասին տեղեկացանք թիվ 41 ընտրատարածքի հանձնաժոովի ղեկավարի տեղակալ Գիա Գաչեչիլաձեից.