Լարին թանկանում է

Լարին թանկանում է

Վրաստանի ազգային արժույթը ամրապնդվել է դոլարի և եվրոյի նկատմամբ։

Վրաստանի Ազգային բանկը (ՎԱԲ) փոխարժեքը սահմանել է 1 դոլարի դիմաց 3,0706 լարի։ Նախորդ արժեքի համեմատ՝ դոլարի փոխարժեքը փոփոխվել է 0,35 թեթրիով։

Մեկ եվրոն այժմ արժե 3,319 լարի, ինչը 3,36 թեթրիով պակաս է նախորդ փոխարժեքից։

Արժույթն ուժի մեջ կմտնի վաղվանից և կգործի մինչև հանգստյան օրերի ավարտը, այսինքն՝ մինչև ապրիլի 18-ը։

Մարտի 9-ին ՎԱԲ-ը վաճառել է ավելի քան 39,5 մլն դոլար արժութային պահուստներ՝ ազգային արժույթը կայունացնելու նպատակով։ Դրանից հետո լարին դոլարի նկատմամբ արժեւորվել է 33 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 37 թեթրիով։ Մինչ այդ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ազգային արժույթն արժեզրկվել էր 40 թեթրիով։