
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը։
Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվել է տոնական պատարագ։ Ծիսական արարողությունը սկսվեց Ավագ շաբաթ օրը, երեկոյան ժամը 19:00-ին։ Պատարագն անց է կացվել պատվավոր հայր Կիրակոս վարդապետ Դավթյանի ներկայությամբ։ Տոնական արարողությունները մատուցվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև բոլոր գործող եկեղեցիներում։
Այս օրը, հատուկ կանոնի համաձայն, վառվում են տաճարի բոլոր կանթեղներն ու մոմերը, բացվում են եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմեր են բաժանվում հավատացյալներին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ։