
Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրության ժամանակ թույլ են տվել ամուսնանալ հեռակա կարգով, այդ թվում՝ Zoom հավելվածի միջոցով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին հայտարարել է Ուկրաինային արդարադատության փոխնախարար Վալերիա Կոլոմիեցը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ այժմ հնարավոր է մեկ օրում դիմել և պաշտոնականացնել ամուսնությունը։
«Ցանկություն հայտնած անձինք կարող են ամուսնանալ օրվա ընթացքում: Ամուսնության գրանցումը կարող է կատարվել ցանկացած «ԶԱԳՍ»-ում, որտեղ ռազմական գործողություններ չկան: Որոշակի պայմաններում ամուսնությունները կարող են գրանցել ոչ միայն «ԶԱԳՍ»-ի աշխատակիցները, այլ նաև ոստիկանները և զինվորականները: Այն զույգերը, ովքեր ծառայության մեջ են կարող են ամուսնանալ նաև Zoom հավելվածի միջոցով»,- ասել է Կոլոմիեցը: 1in.am